Ռուբլու կուրսի տատանումների պատճառով Apple-ը կասեցրել է Ռուսաստանում օնլայն վաճառքը

Apple-logoApple ընկերությունը կասեցրել է Ռուսաստանում օնլայն վաճառքը. պատճառը ռուբլու տատանվող կուրսն է: Ռուսաստանի տարածքում Apple-ի ինտերնետ-խանութ մուտք գործելիս հայտնվում է հայտարարություն այն մասին, որ ներկա պահին կայքը թարմացվում է և հասանելի կլինի մոտ ժամանակում:

«Մեր ռուսական էլեկտրոնային խանութն այս պահին հասանելի է, քանի որ մենք վերանայում ենք վաճառվող ապրանքների գինը, հայցում ենք գնորդների ներողամտությունը»,-Bloomberg-ի հետ զրույցում ասել է ընկերության մամուլի քարտուղար Ալան Նելին:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Apple-ը բարձրացրեց Ռուսաստանում iPhone 6-ի գինը 25%-ով: Անցած տարվա ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 1,57 մլն iPhone, իսկ այս տարի 9 ամիսների ընթացքում իրացվել է 1,9 մլն Apple սմարթֆոն: