Google Maps-ը ձեր սմարթֆոնը կվերածի վիրտուալ իրականության սարքի

Google-Cardboard-750x422Վերջին ժամանակներում վիրտուալ իրականության սարքերը մեծ տարածում են գտել: Օրինակ՝ Samsung-ը վաճառում է արդեն Gear VR վիրտուալ իրականության սաղավարտը, որն աշխատում է Samsung Galaxy Note սմարթֆոնով:

Սակայն Google-ն այսուհետ բոլոր օգտագործողներին հնարավորություն կտա փորձարկել վիրտուալ իրականության հնարավորությունը: TheVerge-ը գրում է, որ Google Maps հավելվածի վերջին տարբերակը Street View ռեժիմում թույլ է տալիս դիտել պատկերը՝ սմարթֆոնը տեղաշարժելով:

google-maps-virtual-reality-750x422

Դրա համար անհրաժեշտ է ընտրել քարտեզի վրա մի կետ, այնուհետև մուտք գործել Street View ռեժիմ և սեղմել աջ ներքևի հատվածում գտնվող կոճակը: