Facebook-ը ցանկանում է մրցակցել YouTube-ի հետ

Facebook-ին վաղուց հանգիստ չի տալիս YouTube-ի մեծ հաջողությունն ու ճանաչումը։ Սոցցանցը որոշել է փոխել կայքի «Վիդեո» բաժինը՝ նմանեցնելով այն հեռուստացույցի, որը թույլ է տալիս փոխել ալիքները։ Էջի ստեղծողները կկարողանան ստեղծել ալիքներ ու փլեյլիստներ, ինչպես նաև ընտրել գլխավոր տեսանյութը (featured), որը կցուցադրվի ավելի մեծ չափով։ Տեսանյութի հետ կցուցադրվի դրա տևողությունը, դիտումների քանակն ու լաքերի թիվը, ինչպես նաև մեկնաբանությունները, որոնք կթարմանան իրական ժամանակում։

abc

Թարմացված բաժինը հասանելի է արդեն Facebook-ի մի քանի գործընկերների էջում, օրինակ՝ ABC-ի էջում։ Աստիճանաբար նոր բաժինը հասանելի կդառնա բոլոր օգտագործողներին։

Աղբյուրը՝ TechCrunch