Քառամիջուկ Android-սմարթֆոն՝ 59 դոլարով

elephone3-750x422Elephone ընկերությունը ներկայացրել է բավական մատչելի գնով Android-սմարթֆոն, որի տեխնիկական տվյալները բավական գոհացուցիչ են։ Արտաքինից մոդելը նման է ZTE ընկերության Nubia շարքի մոդելներին։

nubia-750x422

Ընդամենը 59 դոլարով Elephone G1-ն առաջարկում է հետևյալը․ քառամիջուկ MediaTek MT6582m պրոցեսոր՝ 1,3 ԳՀց հաճախականությամբ, 1,3 ՄՊ դիմային և 5 ՄՊ հիմնական տեսախցիկներ՝ HD վիդեո նկարելու հնարավորությամբ։ Էկրանն ունի 4,5 դյույմանոց անկյունագիծ՝ 854 х 480 թույլատրությամբ։ Հեռախոսն ունի երկու SIM-քարտի հնարավորություն, աշխատում է Android 4.4.2 ՕՀ-ով։ Մոդելի թերություններն են օպերատիվ հիշողությունը՝ 512 ՄԲ, և մարտկոցը՝ 1800 մԱ/ժ։

elephoneg11-750x422

Նախապատվեր ձևակերպել հնարավոր է ընկերության պաշտոնական կայքում, իսկ վաճառքը կմեկնարկի փետրվարի սկզբին։

Աղբյուրը՝ Elephone