NapTime-ը կօգնի երիտասարդ ծնողներին կարգավորել գիշերային քունը (տեսանյութ)

Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է NapTime համակարգը, որի նպատակն է կարգավորել ծնողների քունը գիշերային ժամերին՝ նվազեցնելով հաճախակի արթնացումները։

Համակարգը բաղկացած է տեսախցիկից, բջջային հավելվածից և երկու թևնոցներից, որոնք նախատեսված են ծնողների համար։ Տեսախցիկը տեղադրվում է երեխայի ննջասենյակում և սինքրոնացվում սմարթֆոնի հետ։ Այդպիսով ծնողները միշտ կարող են իրենց հեռախոսով տեսնել՝ ինչպես է քնած երեխան։

413983
Եթե երեխան սկսի լաց լինել կամ անհանգիստ պտտվել անկողնում, ապա ծնողների թևնոցները վիբրացիայով կզգուշացնեն այդ մասին։ NapTime-ի մշակողները շեշտը դնում են նրա վրա, որ գիշերային ժամերին ծնողները կարող են արթնանալ հերթով։ Նրանք կարող են նաև ընտրություն անել, օրինակ՝ մայրը կարող է ընտրել արթնանալու համար 10.00-ից մինչև 2.00-ը, իսկ հայրը՝ մնացած ժամերը։

Հաջողության հասնելու դեպքում NapTime-ը հնարավոր կլինի գնել 2015-ի երկրորդ կեսին՝ $160 դոլարով։

Աղբյուրը՝ Kickstarter