iOS 8.2-ը կթողարկվի Apple Watch-ի հետ միասին

iOS 8.2-ը կթողարկվի Apple Watch-ի հետ միասին

Apple Watch խելացի ժամացույցի թողարկումը օրեցօր ավելի է մոտենում․ այս մասին վկայում են ոչ միայն շրջող լուրերը, այլև թարմացված օպերացիոն համակարգը։ iOS 8.2-ի նկարագրություններում նկատվել է ևս մեկ սարքի անուն՝ Apple Watch․ այս անունը նշվում է iPhone-ի, iPad-ի և iPod Touch-ի հետ միասին։

Bluetooth-ի կարգավորումներում այժմ կա առանձին հատված, որը վերաբերում է Apple Watch-ին։

12Վերոնշյալ սքրինշոթում նշվում է Apple Watch app հավելվածի մասին։ Սպասվում է, որ iOS 8.2-ը կթողարկվի մարտին։ Նույն ժամանակահատվածում էլ ենթադրվում է, որ պաշտոնապես կներկայացվի ընկերության խելացի ժամացույցը։

Աղբյուրը՝ 9to5mac.com

Թեգեր: Apple Watch, iOS 8.2