Windows 7-ը զրկվել է հիմնական աջակցումից

l_97Microsoft ընկերությունն այսօրվանից դադարեցնում է Windows-ի ամենահայտնի տարբերակի աջակցումը։ Այն այլևս չի թարմացվի ու չի ստանա նոր ֆունկցիաներ։

Ներկա պահին Statcounter.com կայքի տվյալներով՝ Windows 7-ը տեղադրված է աշխարհում բոլոր համակարգիչների 54,4%-ի վրա։ Windows XP-ն ունի 13,21%, իսկ Windows 8.1-ը 13,01% մասնաբաժին։

Հիմնական աջակցման դադարեցումը նշանակում է, որ ՕՀ-ում խնդիրներ առաջանալու դեպքում օգտագործողներն անվճար տեխ․ աջակցում չեն ստանա։ Սա վերաբերում է նաև կորպորատիվ փաթեթներին։

Աղբյուրը՝ Microsoft