Archos Kitchen Screen պլանշետը կօգնի լցնել սառնարանը

Archos Kitchen Screen պլանշետը կօգնի լցնել սառնարանը

414237Archos ընկերությունը Freshub ընկերության հետ համատեղ ներկայացրել է Archos Kitchen Screen պլանշետային համակարգիչը, որը Archos Smart Home պլանշետի ձևափոխված տարբերակն է` ստեղծված ապրանքների առցանց պատվիրման նպատակով։

Բավական է մոտեցնել տեսախցիկը ապրանքի տուփին կամ տալ ձայնային հրահանգ, որպեսզի ապրանքն ավելացվի գնումների զամբյուղում։ Բացի դրանից, կարելի է ընտրել ապրանքի այլընտրանքային տարբերակը և օգտագործել զեղչի կտրոններ։

Հիշեցնենք, որ Archos Smart Home պլանշետը, որի վրա հիմնված Archos Kitchen Screen-ը, հագեցած է 7-դյույմ անկյունագծով և 1024 х 600 կետայնությամբ էկրանով, երկմիջուկ 1,2 ԳՀց պրոցեսորով, 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 4 ԳԲ ներքին հիշողությամբ։ Պլանշետն ունի նաև 5-ՄՊ տեսախցիկ, Wi-Fi և Bluetooth հնարավորություն։

Աղբյուրը՝ Archos