iPad Pro-ն կստանա ստիլո՞ւս

l_12901KGI Securities ընկերության վերլուծաբան Մին-Չի Կուոն հայտարարել է, որ iPad Pro-ն կարող է ստանալ ստիլուս, ինչը զգալիորեն կհեշտացնի պլանշետով աշխատելը։ Այս մասին գրում է AppleInsider.com-ը։ 12,9 դյույմ անկյունագիծ ունեցող այս պլանշետը սպասվում է 2015-ին։ Փորձագետը հղում է անում Apple-ի մի բազմաթիվ արտոնագրերին, որոնք վերաբերում են ստիլուսներին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հենց Մին-Չի Կուոն ճիշտ գուշակեց նոր iPhone-ների էկրանի անկյունագիծը։ Նրա կարծիքով՝ ստիլուսը կդառնա աքսեսուար և չի ներառվի iPad Pro-ի փաթեթում։

Ամենայն հավանականությամբ, ստիլուսը համալրված կլինի Lightning տեխնոլոգիայով։ KGI Securities-ի վերլուծաբանի խոսքով՝ ստիլուսն օգտակար կլինի հատկապես նկարիչների, դիզայներների և ստեղծագործական ոլորտի այլ մասնագետների համար։

Աղբյուրը՝ AppleInsider.com