Facebook-ը սկսել է պայքարել տարածվող կեղծ նորությունների դեմ

facebook-creative-color-logoԱշխարհի ամենամեծ սոցցանցը սկսել է նորից կարգի բերել օգտագործողների լրահոսը։ Այսուհետ օգտագործողների էջերից կհեռացվեն կեղծ լուրերի հղումները, եթե մեծ թվով օգտագործողներ փակեն դրանք կամ նշում անեն, որ վերջիններս չեն համապատասխանում իրականությանը։

Ծրագրվում է քչացնել նման կեղծ նորությունների ցուցադրությունը, հատկապես երբ խոսքը վերաբերվում է հայտնի մարդկանց «մահվան», «ավտովթարների» մասին հայտարարություններին։

Facebook-ի ներկայացուցիչները նշում են, որ խոսքը չի գնում գրաքննություն մտցնելու մասին․ գրառումները ոչ ոք չի ջնջի, սակայն կփոքրանա հավանականությունը, որ դրանք կցուցադրվեն օգտագործողների լրահոսում։ Ինչ վերաբերում է հումորային կեղծ գրառումներին, ապա դրանք չեն տուժի, քանի որ ընթերցողները հազվադեպ են դրանց դեմ բողոքում ու նշում որպես կեղծ բովանդակություն։

Աղբյուրը՝ Facebook