Microsoft-ը ներկայացրել է հսկայական Surface Hub կորպորատիվ պլանշետը

Microsoft-ը ներկայացրել է հսկայական Surface Hub կորպորատիվ պլանշետը

414889Microsoft ընկերությունը ներկայացրել է 84 դյույմանոց գրատախտակ-պլանշետ, որը նախատեսված է կորպորատիվ օգտագործման համար։ Surface Hub կոչվող մոդելն ունի սենսորային էկրան՝ 4K թույլատրությամբ։

Ընկերության ներկայացուցիչները հաղորդել են նաև, որ թողարկվելու է մոդելի 55 դյույմանոց տարբերակը։ Բացի Windows 10 օպերացիոն համակարգից, Microsoft Surface Hub-ը կստանա սենսորներ, տեսախցիկ, միկրոֆոն, բարձրախոսներ, NFC և Wi-Fi մոդուլ։

Էկրանի վրա հնարավոր կլինի մուտքագրել հպումներով, ինչպես նաև ստիլուսով։ Օգտագործողները կկարողանան գրել միանգամից էկրանին, բացել և աշխատել 3D մոդելների հետ և այլն։

Աղբյուրը՝ Engadget