Պարզ ու հաճելի խաղ, որը հիմնված է արձագանքելու արագության վրա։ Խաղն ունի երեք ռեժիմ՝ Survival, Time և Distance։ Ծրագիրը կարելի է անվճար բեռնել iTunes-ից, սակայն խաղի ընթացքում կա գովազդ։

Любовь это… Фото!

Հետաքրքիր հավելված, որը թույլ է տալիս ստեղծել բացիկ 90-ականներում հայտնի Love is մաստակի ոճով։ Օգտագործողից պահանջվում է միայն վերբեռնել սիրելիի նկարն ու ընտրել պատրաստի արտահայտություններից մեկը կամ մուտքագրել սեփականը։ Բացիկը կարելի է պահպանել հեռախոսում կամ տարածել Facebook-ում։ Հավելվածի Android-տարբերակը կարելի է բեռնել անվճար։

Valentine Love Hero

Android-ի համար նախատեսված ուրախ խաղ, որը հարմար է բոլոր տարիքի օգտագործողներին։ Խաղն անվճար կարելի է բեռնել Google Play-ից։


Love Ideas

Այս հավելվածը կհուշի 100 հետաքրքիր գաղափարներ՝ սիրո տոնը հետաքրքիր ձևով անցկացնելու համար։ Գաղափարները ներկայացվում են պատահական հերթականությամբ։ Հավելվածի iOS-տարբերակը կարելի է բեռնել անվճար։


Valentines Card

Valentines Card-ը կօգնի յուրահատուկ բացիկ պատրաստել և ուղարկել սիրելիին։ Կարելի է ընտրել 25 նկար-շաբլոններից մեկը, որի վրա կարելի է նկարել վրձինով, սթիքերներ ու գրություններ ամրացնել։ Ծրագրի iOS տարբերակն անվճար է։


Valentine’S Day Wallpaper 3D

Սա Android-ի համար նախատեսված «կենդանի» wallpaper է՝ տոնական տրամադրություն հաղորդելու համար։ Եթե 3D-սրտերից մեկը հասնում է էկրանի ծայրին կամ բախվում մեկ այլ սրտի, տեղի է ունենում աստղիկների պայթյուն։ Կարգավորումները թույլ են տալիս նաև տեղադրել ֆոնում սեփական լուսանկարը։ Ծրագիրը վճարովի է՝ մոտ 46 ռուբլի։


День святого Валентина

Ավելի քան 350 շնորհավորանքների հավաքածու։ Ծրագրում կա մի քանի կատեգորիա, որոնք հեշտացնում են շնորհավորանքի ընտրությունը՝ «Սիրելիին», «Կնոջը», «Ընկերուհուն», «Զվարճալի» և այլն։ Հավելվածը կարելի է անվճար բեռնել Google Play-ից։


DateEscape

Պատահում է, որ ժամադրությունն այնպես չի ընթանում, ինչպես պլանավորել էիք։ Նման դեպքերում օգնության կգա DateEscape  iOS-հավելվածը, որը կեղծ զանգ կկատարի կամ շտապ հաղորդագրություն կուղարկի, որպեսզի ավելի հեշտ լինի ժամադրությունից փախչելը։ Կարելի է նույնիսկ «զանգողի» նկար տեղադրել, որպեսզի զանգն ավելի ճշմարտանման լինի։

Այս հավելվածը վճարովի է և արժե 59 ռուբլի։ 

Աղբյուրը՝ Vesti