Ինչպես մեծացնել Google Drive-ի ծավալը 2 ԳԲ-ով

google-drive_12357-L0x0Այսօր ամպային ծառայությունները դարձել են անփոխարինելի ու անհրաժեշտ, սակայն դրանց տրամադրած ծավալն անսահամանափակ չէ։ Google ընկերության Drive ծառայությունը տրամադրում է 15 ԳԲ ազատ տարածք, սակայն այն կարող է բավական արագ սպառվել, հատկապես եթե դուք արխիվացնում եք նաև լուսանկարներ։ Իսկ ի՞նչ կարելի է անել Drive-ի ծավալն անվճար մեծացնելու համար։

Անվտանգ ինտերնետի օրվա առթիվ Google-ը ցանկանում է օգտագործողներին հիշեցնել օնլայն անվտանգության մասին՝ խնդրելով անցնել անվտանգության կարգավորումների ստուգման պարզ գործընթաց, որը խլում է ամենաշատը 2 րոպե։

google-checkup.@750

Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ, որտեղ կառաջարկվի մուտքագրել կամ հաստատել ձեր հեռախոսահամարը, պահեստային էլ-փոստի հասցեն ու գաղտնի հարցը։ Այնուհետև կծանոթանաք, թե վերջին շրջանում որ սարքերով եք օգտվել Google-ի ծառայություններից։ Եթե կասկածելի ինչ-որ բան լինի, կառաջարկվի փոխել գաղտնաբառը, եթե ոչ, ապա կտեսնեք սարքերի ու հավելվածների ցուցակը, որոնք կցված են ձեր հաշվին։

Վերոնշյալ գործընթացը մինչև փետրվարի 17-ն ացնելու դեպքում ընկերությունը փետրվարի 28-ից հետո կավելացնի ձեր Drive-ի ծավալը 2 ԳԲ-ով։