Idram հավելվածն արդեն հասանելի է նաև Amazon Appstore-ում

unnamedIdram բջջային դրամապանակն արդեն կարելի է բեռնել նաև Amazon Appstore-ից։ Հավելվածը տեղադրված է նաև Android-հեռախոսների համար նախատեսված Google Play հավելվածների խանութում, իսկ iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար ԻԴՐԱՄ-ը հնարավոր է բեռնել App Store-ից:

Նշենք, որ Google Play-ում հավելվածը բեռնվել է մոտ 10.000 անգամ։

Հավելվածը թույլ է տալիս խնայել այն ժամանակն ու էներգիան, որոնք ծախսվում են վճարում կատարելու ավանդական եղանակների դեպքում՝ հեռախոսով կատարելով կոմունալ վճարներից մինչև վարկերի մարում։