Ինչպես կարգավորել Wi-Fi-ի ավտոմատ միացումն ու անջատումը

smart-wifi-toggler-0Իհարկե, հարմար է, երբ տանը կամ գրասենյակում միշտ հասանելի է Wi-Fi կապը: Սակայն անընդմեջ, հատկապես գիշերային ժամերին այն միացած թողնելը կարող է ազդել առողջության վրա, քանի որ այն ստեղծում է շատ ակտիվ էլեկտրամագնիսական դաշտ (առայժմ Wi-Fi-ի վնասակարությունը խորապես ուսումնասիրված չէ), բացի այդ Wi-Fi օգտագործող սարքերի մարտկոցն արագ է սպառվում:

Samsung-ի սմարթֆոններն ունեն օրվա կոնկրետ ժամերին Wi-Fi-ի միացման ու անջատման գրաֆիկ սահմանելու ֆունկցիա, սակայն սա միշտ չէ, որ հարմար է օգտագործման մեջ:

Այս խնդիրը լուծելու համար առաջարկում ենք բեռնել Smart Wi-Fi Toggler Android-հավելվածը, որն ունի Wi-Fi-ը կարգավորելու շատ ֆունկցիաներ ու հնարավորություններ: Հավելվածն օգնում է խնայել մարտկոցի էներգիան ու ավտոմատ անջատել կապը, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Նշենք, որ հավելվածն անվճար է:

Աղբյուրը՝ PhoneArena