Մինչ Google-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր Glass խելացի ակնոցի մշակումը, այլ ընկերություններ շարունակում են ակտիվ մշակել համանման լուծումներ։ Sony-ն սկսել է SmartEyeglass խելացի ակնոցի նախնական պատվերներ ընդունել։
Սարքը վաճառվելու է 840 դոլարով․ սկզբնական շրջանում վաճառքը կմեկնարկի մարտի 10-ին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ սա վերջնական արտադրանք չէ, այլ նախատեսված է մշակողների համար։
Հիշեցնենք, որ Sony SmartEyeglass-ը կարողանում է պրոյեկտել սիմվոլներ, տեքստ ու նկարներ օգտագործողի տեսադաշտի սահմաններում։ Ակնոցն աշխատում է սմարթֆոնի հետ միասին։ Սարքն ավելի մեծ է, քան Google Glass-ը, սակայն հեղինակները կարծում են, որ այն կարող է դառնալ ամենօրյա օգտագործման գաջեթ։
Աղբյուրը՝ The Verge