Հեռախոսի պատյաններ արտադրող Spigen ընկերությունը պաշտոնապես հրապարակել է HTC One M9 մոդելի նկարները՝ ծածկված պատյանով։
Նկարներում երևում է, որ հեռախոսն ունի բավական մեծ տեսախցիկ։ Վերջին օրերին կատարված արտահոսքից տեղեկանում ենք նաև One M9 Plus մոդելի տեխնիկական մանրամասներին մասին, որը ներկայացվելու է M9-ի հետ միասին։
Ըստ մի շարք աղբյուրների՝ One M9 Plus-ը կաշխատի Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով, կունենա 5,1 դյույմանոց QHD-էկրան, ութամիջուկ MediaTek MT6795 (Cortex A53 — ARM v8) պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32 ԳԲ ներքին հիշողություն, 19 ՄՊ հիմնական տեսախցիկ և 12 ՄՊ դիմային։
Աղբյուրը՝ http://androidinsider.ru/