Google-ը թողարկել է երեխաների համար նախատեսված YouTube

l_13497Google-ը թողարկել է իր պատմության մեջ առաջին հավելվածը, որը նախատեսված է բացառապես երեխաների համար։ Խոսքը YouTube տեսահոսթինգի մանկական տարբերակի՝ YouTube Kids-ի մասին է։ Հավելվածի թողարկման նպատակն է կայքի օգտագործումն անվտանգ ու հարմարավետ դարձնել երեխաների համար։

Հավելվածն ունի վառ ու պարզ դիզայն, ավելի մեծ կոճակներ, որպեսզի երեխաները կարողանան ինքնուրույն օգտվել կայքից։ Կա նաև ձայնային որոնման համակարգ, որը նախատեսված է դեռևս գրել չիմացող բալիկների համար։

YouTube Kids-ի բովանդակությունը հատուկ ընտրված է․ այստեղ կարող եք դիտել ժամանցային, ուսուցողական տեսանյութեր։ Ծնողները ունեն նաև թայմերներ դնելու հնարավորություն, որպեսզի բալիկները չչարաշահեն տեսանյութեր ու մուլտֆիլմներ դիտելու թույլատրելի ժամաքանակը։

Առայժմ հավելվածը հասանելի է միայն ԱՄՆ տարածքում-ում, սակայն Android օգտագործողները կարող են բեռնել նաև հավելվածի APK-ն ու տեղադրել սմարթֆոնում կամ պլանշետում։

Աղբյուրը՝ Google