Pebble-ը ներկայացրել է Pebble Time նոր խելացի ժամացույցը (տեսանյութ)

pebbletime-17.0.@750Pebble ընկերությունը ներկայացրել է իր հաջորդ սերնդի խելացի ժամացույցը, որը ստացել է Pebble Time անունը։ Ինչպես առաջին մոդելի, այնպես էլ այս սարքի դեպքում արտադրությունը հնարավոր է եղել իրականացնել Kickstarter-ում կայացած դրամահավաքի միջոցով։ Անհրաժեշտ 500 հազար դոլարը հավաքվել է դրամահավաքի մեկնարկից հետո 20 րոպեի ընթացքում։ Այս պահին հավաքված գումարը գերազանցում է 5 մլն դոլարը։

Pebble Time-ը կլինի 20%-ով ավելի բարակ, քան առաջին սերդնի ժամացույցը, սարքի հաստությունը կլինի 9,5 մմ։ Նոր տարբերակը կունենա նաև միկրոֆոն, որը թույլ կտա պատասխանել նամակներին ձայնային հաղորդագրություններով։

Pebble Time-ն ունի նաև խելացի աքսեսուարների համար նախատեսված մուտք․ այս մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ընկերությունը կհաղորդի մոտակա օրերին։

pebble-colors.@750

9b934478743030ffe97ac9d95ee2ff71_original

492465ea5d70d1b35c12e7f1fff1c8be_original

Հասանելի կլինի Pebble Time-ի երեք տարբերակ՝ սև, սպիտակ ու կարմիր։

verge-008.0.@750Pebble Time-ի էկրանը, ինչպես առաջին մոդելի դեպքում, աշխատում է էլեկտրոնային թղթի հիման վրա, սակայն այն կարողանում է նաև ցուցադրել 64 գույն։ Սա, իհարկե, Apple Watch-ի էկրանի հետ չի համեմատվի, սակայն դրա շնորհիվ Pebble-ի մարտկոցը մեկ լիցքավորումով կկարողանա ծառայել բավական երկար՝ 7 օր։

Ժամացույցի էկրանը բաժանված է երեք մասի՝ ներքևում անցյալ ժամանակի գործողություններ են (բաց թողած զանգեր, հաղորդագրություններ), կենտրոնում՝ ներկա (ժամացույց, մենյու), իսկ վերևում՝ սպասվող իրադարձությունների մենյուն է։

Pebble-ի գլխավոր տնօրեն Էրիկ Միգիկովսկու խոսքերով՝ դրամահավաքը կազմակերպվել է որպես ավանդույթ, իսկ ընկերությունը շահութաբեր է, և արտադրության գործընթացն արդեն սկսվել է։

Pebble Time-ի առաքումը կմեկնարկի 2015-ի մայիսին։ Սարքը հնարավոր կլինի ձեռք բերել 199 դոլարով, իսկ Kickstarter-ում դրամահավաքին մասնակցած առաջին 10 հազար հոգին կկարողանան պատվիրել սարքը 159 դոլարով, իսկ հաջորդ 20 հազար մասնակիցները՝ 179 դոլարով։

Աղբյուրը՝  The Verge