ԲեթՔոնսթրաքթն արժանացել է Տարվա Նորարար մրցանակին

full-color_magenta2015թ. փետրվարի 2-ին Լոնդոնում կայացած Խաղերի միջազգային մրցանակաբաշխության ժամանակ խաղադրույքներ և խաղային տեխնոլոգիաներ և ծառայություններ մատուցող ԲեթՔոնսթրաքթ ընկերությունն արժանացել է Տարվա Նորարար մրցանակին:

«Մեզ համար մեծ պատիվ է ճանաչում ստանալ մեր ոլորտի գործընկերների կողմից այս կարևոր կատեգորիայում: Այս մրցանակն արտացոլում է մեր ամբողջ կազմակերպության աշխատանքն ու վկայում մեր նախկին գլխավոր գործադիր տնօրեն պրն. Սուրեն Խաչատրյանի (ով այժմ Տնօրենների խորհրդի գործադիր անդամ է) գերազանց մասնագիտական և անձնական ներդրման մասին: Այդուամենայնիվ, հաղթանակներով բավարարվելը ԲեթՔոնսթրաքթի համար չէ և մենք ևս մեկ անգամ մարտահրավեր ենք նետում ստատուս քվոյին (առկա վիճակին) մեր նոր հետաքրքրաշարժ Spring Platform-ի միջոցով»,-նշում է պրն. Բալուլյանը:

ԲեթՔոնսթրաքթն առցանց և իրական խաղադրույքներ և խաղային լուծումներ մշակող և մատակարարող ոլորտի առաջատար ընկերություն է: ԲեթՔոնսթրաքթի նորարարական և արդյունավետությունն ապացուցած առաջարկներն ընդգրկում են շուկայի առաջատար հանդիսացող առցանց և իրական հետևյալ նախագծերը՝ Sportsbook, Live Dealer Casino, RNG Casino Suite, Poker, Skill Games, Virtual Betting, Financial Betting և Fantasy Sports: ԲեթՔոնսթրաքթն այժմ աշխատում է ավելի քան 80 գործընկերների հետ ամբողջ աշխարհով՝ լիովին աջակցելով իրենց՝ խաղացողներին, լավագույն խաղադրույքային և խաղային փորձն առաջարկելու հարցում՝ արդյունավետորեն կառավարելով նրանց բիզնեսն ընդամենը մեկ բեք օֆիսային կենտրոնի միջոցով: