Խարդախները սովորել են գողություն անել Apple Pay վճարային համակարգի միջոցով

Խարդախները սովորել են գողություն անել Apple Pay վճարային համակարգի միջոցով

Jau0ezMgn6gXWPv5RjxPqA-articleԱՄՆ-ում խարդախներն օգտագործում են Apple Pay վճարային համակարգը թանկարժեք իրեր գողանալու համար։ Guardian-ը գրում է, որ խոսքը չի գնում Apple Pay համակարգի անվտանգությունը շրջանցելու մասին։ Փոխարենը խարդախներն օգտագործում են արդեն գողացված անձնական տվյալներ, որից հետո կցում են դրանք իրենց սմարթֆոնին ու սկսում գնումներ կատարել։ Հանցագործները հիմնականում այս ճանապարհով գնումներ են կատարում օնլայն խանութներից, այնուհետև վերավաճառում թանկարժեք տեխնիկան կանխիկ գումարի դիմաց։

Apple Pay-ն աշխատում է հետևյալ կերպ․ սկզբում հանցագործն ավելացնում է գողացված քարտի տվյալներն իր հաշվում, որից հետո Apple-ն ուղարկում է կոդավորած տվյալները բանկին՝ սարքի մասին տվյալների հետ միասին։ Դրանից հետո բանկը ստուգում է տվյալները, օգտագործման պատմությունն ու հաստատում քարտը։ Խնդիրն այն է, որ շատ բանկեր ձևականորեն են մոտենում հարցին և հիմնականում հետ են զանգում նշված համարով՝ խնդրելով նշել սոցապահովագրության վերջին չորս թվերը։ Իսկ սոցապահովագրության տվյալները շատ խոցելի են, և առաջին հերթին հենց դրանք են հայտնվում հաքերների ձեռքում։

The Guardian-ը գրում է, որ մեծ բանկերի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել այս խնդիրները, իսկ Apple-ում ընդգծում են, որ խնդրի պատճառը որևէ առնչություն չունի Apple Pay-ի անվտանգության հետ։