Google-ը պաշտոնապես ներկայացրեց Android 5.1-ը

Android-5.@750Պաշտոնապես ներկայացվել է Android 5.1 օպերացիոն համակարգը, որն ավելի կայուն է աշխատում, անվտանգ է և պարունակում է մի քանի նորամուծություններ։

Android 5.1-ը կապահովի երկու և ավելի SIM-քարտի աշխատանք։ Բացի այդ՝ Android 5.1-ն կունենա ավելի բարձր մակարդակի անվտանգություն, կորած և գողացված հեռախոսները կարգելափակվեն անմիջապես, մինչև իրական տերերը կմուտքագրեն Google-ի հաշվի տվյալները։

Երրորդ գլխավոր նորամուծությունը HD ձայնային զանգերի ապահովումն է, որը թույլ կտա օգտվել բարձրորակ հեռախոսակապից, եթե օպերատորը տրամադրում է նման հնարավորություն։ Առաջինը թարմացումը կստանան Nexus մոդելները։ Ամսաթվեր այս պահին հայտնի չեն։