ЦРУ-ն տարիներ շարունակ փորձել է կոտրել iPhone-ն ու iPad-ը

cia_lockscreen_by_madporra-d4jyx60ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերը վկայում են, որ ԿՀՎ-ն երկար տարիներ աշխատել է կոտրել Apple-ի սարքերի կոդավորումը։ Վարչությունը փորձել է յուրացնել iPhone-ներում և iPad-ներում պահպանվող տվյալները։

Վարչության մասնագետները մշակել են նաև հատուկ ծրագիր՝ Xcode, որի միջոցով փորձեր են կատարվել կոտրել Apple-ի սարքերի պաշտպանությունը։

Փաստաթղթերում նշվում է, որ Xcode-ի միջոցով տարբեր հավելվածներում տեղադրվել են բեքդորներ, որոնք թույլ են տալիս գողանալ օգտագործողի ծածկագրերը, կարդալ հաղորդագրությունները և այլն։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ հաջողությունների է հասել վարչությունը, քանի որ փաստաթղթերում չի նշվում ձեռքբերումների մասին։

Աղբյուրը՝ The Intercept