Google-ը բացել է իր առաջին ֆիրմային խանութը (ֆոտոշարք)

Google-ը բացել է իր առաջին ֆիրմային խանութը (ֆոտոշարք)

Google ընկերությունը Լոնդոնում բացել է իր առաջին ֆիրմային խանութը, որը կոչվում է Google Shop։ Խանութում վաճառվում են Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետներ ու սմարթֆոններ, Chromebook նեթբուքներ, Chromecast սարքեր և այլն։

Խանութը գտնվում է Լոնդոնի կենտրոնում՝ Currys PC World առևտրի կենտրոնում։ Մոտակա ժամանակում Google-ը պատրաստվում է Մեծ Բրիտանիայում բացել ևս երկու նման խանութ։

Խանութում անցկացվելու են Google-ի հավելվածների ու սարքերի հետ աշխատելու վերաբերյալ վարպետաց դասեր։ Բացի այդ՝ խանութում կկազմակերվեն դասախոսություններ՝ առցանց անվտանգության և այլ թեմաներով։

Աղբյուրը՝ Venture Beat

 

Բաժիններ: Աշխարհ
Թեգեր: Google, գրասենյակ