Կոնցեպտ․ ինչպես սովորել «հեռու մնալ» սմարթֆոնից

Դիզայներ Մոլի Մակլեոդն ստեղծել է սմարթֆոնների համար նախատեսված wallpaper-ներ, որոնք նպատակ ունեն օգնել օգտագործողներին սմարթֆոնից հնարավորինս հեռու մնալ՝ խնայելով ժամանակը։ Այս մասին գրում է Fast Company-ն։

Նկարները պարունակում են հետաքրքիր գրություններ․ «Հերիք է նայես էկրանին, նայիր շուրջդ», «Պետք չի լուսանկարել, ուղղակի վայելիր ակնթարթը» և այլն։

Դիզայները նշում է, որ սմարթֆոններն ունեն բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ, սակայն աստիճանաբար դրանք դառնում են վատ սովորույթների զարգացման պատճառ։

Wallpaper-ները կարող եք բեռնել այստեղից։