Հայաստանում շարժական կապից օգտվողների թիվը 2014թ. հասել 3.1 միլիոնի

2014 թվականի դրությամբ Հայաստանում ինտերնետ կապից (այդ թվում՝ անլար 3G և GPRS) օգտվողների թիվը հասել է շուրջ 67%-ի, այսինքն՝ ընդհանուր տվյալներով կան 2 միլիոն օգտագործողներ: Այս մասին տեղեկանում ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի անցկացրած Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտության արդյունքներից: Ինտերնետ կապի ծածկույթի մեծացման հետ մեկտեղ առաջընթաց է արձանագրվել նաև ֆիքսված և շարժական հեռահաղորդակցության ոլորտում, ինչի արդյունքում շարժական կապից օգտվողների թիվը 2014 թվականին հասել 3.1 միլիոնի:

Ինտերնետ հասանելիության ծառայություններ տրամադրող ընկերությունների 48%-ը օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերություններ են: Հայաստանում ինտերնետ ծառայություններ տրամադրող ընկերությունները ներքին շուկայում առաջարկում են հետևյալ ծառայությունները` ADSL, օպտիկամանրաթելային և մալուխային ինտերնետ, WiFi և WiMax անլար հասանելիության տեխնոլոգիաներ, ընդհանուր նշանակության փաթեթային ռադիոկապ (GPRS), EDGE, CDMA և 3G տեխնոլոգիաներ (UMTS/WCDMA), 4G/LTE: Չնայած 4G/LTE վրա հիմնված ինտերնետ ծառայությունները հասանելի են միայն շատ սահմանափակ թվով տեղերում, այդ թվում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ծաղկաձորում:

Ներկայումս ADSL ծառայության բաժանորդների թիվը Հայաստանում հասնում է 152,000-ի: Սակագնային պլանները ներառում են ինտերնետ արագության տարբեր սխեմաներ, ներառյալ՝ 1 Մբ/վ-ից մինչև 32 Մբ/վ արագագործությամբ հասանելություն: Այս տեսակի ծառայությունները հասանելի են Հայաստանի գրեթե ողջ տարածքում՝ բացառությամբ 150 գյուղերի, որտեղ բացակայում են հեռախոսային կապի լարային միացումները:

Օպտիկական մանրաթելային ցանցերի (FTTB) բաժանորդների թիվը 84,000 է: Այս ծառայությունների հասանելությունն աշխարհագրական առումով սահմանափակված է, և դրանք հասանելի են հիմնականում Երևանում և Աբովյան քաղաքում։ 2014 թվականին լայնաշերտ ինտերնետ (այդ թվում՝ 3G) ծառայություններից օգտվողների թիվը հասել 1.1 միլիոնի: Նշված ինտերնետ ծառայության արժեքը 1Մբ/վ-ի համար կազմում է 4500 ՀՀ դրամ (10 ԱՄՆ դոլար): Բացի դրանից, օպերատորների կողմից առաջարկվում են նաև երեք ծառայություններ՝ մեկ փաթեթում, որը ներառում է IP հեռուստատեսային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, իսկ փաթեթի միջին գինը՝ 11 Մբ/վ արագագործությամբ ինտերնետ կապով, կազմում է 10000 ՀՀ դրամ (22 ԱՄՆ դոլար):

Անլար տեխնոլոգիաների (WiMax4 WiFi) ծառայությունների բաժանորդների թիվը կազմում է 2470,000 բաժանորդ: 2014թ.-ի վերջին 3G կապի ծածկույթը հասել է 97.1%-ի: Անլար ցանցերով տվյալների փոխանցումը և ինտերնետ կապի ծառայությունները կազմակերպվում են GSM/EDGE (900ՄՀց և 1800 ՄՀց), UMTS 2100 և UMTS 900 տեխնոլոգիաների միջոցով: Ի տարբերություն կորպորատիվ շուկայի` սպառողական շուկայում ակնհայտ առաջատարներ չկան: Մատակարարների առաջարկները այս ծառայությունների համար տատանվում են 10,000 մինչև 25,000 ՀՀ դրամի սահմաններում (22$ մինչև 55$)՝ կախված ապահովվող հասանելությունից և ծառայությունների որակից: