Apple-ի ղեկավարն իր ողջ կարողությունը կտրամադրի բարեգործությանը

Apple-ի ղեկավարն իր ողջ կարողությունը կտրամադրի բարեգործությանը

Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը ծրագրում է իր ողջ կարողությունը տրամադրել բարեգործությանը։ Այս մասին գրում է Fortune ամսագիրը։ Քուքի կարողությունը գնահատվում է 120 մլն դոլար, ևս 665 մլն նա ունի ակցիաների տեսքով։

Քուքը պատմել է, որ արդեն սկսել է ներդնել իր գումարները տարբեր բարեգործական ակցիաների մեջ, սակայն կուզեր այդ ամենը ավելի համակարգված կազմակերպվել, ոչ թե միայն անդորրագրեր ստորագրել։

Apple-ի ղեկավարն իր միջոցներն ամբողջովին կհատկացնի բարեգործությանը, երբ վճարի իր տասնամյա զարմիկի կրթության դիմաց։

2014-ին մի շարք ֆինանսական ամսագրեր ճանաչել են Քուքին տարվա մարդ կամ մենեջեր։

Բաժիններ: Աշխարհ, Հայտնիներ