Facebook-ը հաջողությամբ փորձարկել է սավառնող «ինտերնետ-ռոբոտը»

Facebook-ը հաջողությամբ փորձարկել է սավառնող «ինտերնետ-ռոբոտը»

Facebook սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է ընկերության կողմից մշակված հսկայական անօդաչու ռոբոտի հաջող փորձարկման մասին։ Նշենք, որ ռոբոտը նախատեսված է աշխարհի հեռավոր անկյուններում ինտերնետ տարածելու համար։

Սարքը բավական մեծ է, չափսերով նման է Boeing 737 ինքնաթիռին, սակայն շատ թեթև է։ Ռոբոտն աշխատում է արևային մարտկոցներով։ Դրոնը սավառնում է 20 կմ բարձրության վրա, այդ պատճառով էլ վտանգ չի ներկայացնում մարդատար ինքնաթիռների համար և պաշտպանված է ավելի զածր մթնոլորտային շերտերում եղանակային վատ պայմաններից։

Ցուկերբերգի խոսքով՝ նոր դրոնները կկարողանան ինտերնետով ապահովել ավելի քան 700 մլն բնակչի։ Ռոբոտն ունակ է սավառնել մի քանի ամիս շարունակ։

Աղբյուրը՝ The Verge

Բաժիններ: Աշխարհ, Սոցիալական