Microsoft-ը թողարկել է բջջայինների համար նախատեսված MS-DOS ՕՀ

Քանի որ Lumia սմարթֆոնների վաճառքը լավ ցուցանիշներ չի ապահովում, Microsoft ընկերությունը որոշել է օգնության կանչել հին ու բարի MS DOS-ին ու թողարկել օպերացիոն համակարգի բջջային տարբերակը, որը կարելի է անվճար բեռնել Microsoft app store-ից։

Շփոթվեցի՞ք․ այո, այսօր Ապրիլի 1- ն է, և Microsoft-ն այլ ընկերությունների նման որոշել է կատակ անել օգտագործողների հետ։

msdosmobile.0

Ընկերությունը YouTube-ում տեղադրել է տեսանյութ, որում ասվում է, որ սև-սպիտակ էկրանը երբեք այսքան լավ տեսք չի ունեցել։

Աղբյուրը՝ IndiaToday