Facebook-ը մշակել է ունիվերսալ մանկական ֆոտոալբոմ (տեսանյութ)

Facebook սոցցանցը թողարկել է Scrapbook նոր ֆունկցիան, որը կօգնի ծնողներին ստեղծել իրենց երեխայի լուսանկարների մեկ ընդհանուր ալբոմ։ Սա նշանակում է, որ այլևս կարիք չի լինի բոլոր լուսանկարներին tag անել միմյանց։

Scrapbook-ը միացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողներն ավելացնեն իրենց պրոֆիլում։ Դրանից հետո այն լուսանկարները, որոնց վրա կնշվի երեխայի անունը, կհավաքվեն մեկ ընդհանուր ալբոմում։ Բացի ծնողներից, ոչ ոք չի կարողանա այդ լուսանկարներում tag-եր ավելացնել։

Ֆոտոալբոմի թարմացումներին կկարողանան բաժանորդագրվել ընկերներն ու հարազատները։ Ալբոմի հասանելիությունը կարելի է սահմանափակել կարգավորումներով։ Հետաքրքիր է այն, որ նման ընդհանուր ալբոմ կարելի է ստեղծել նաև տնային կենդանիների համար։

Շուտով նոր ֆունկցիան հասանելի կլինի բոլոր օգտագործողներին։

Աղբյուրը՝ TechCrunch