Intel-ի Compute Stick HDMI-համակարգիչն արդեն կարելի է պատվիրել 110 դոլարով

Intel ընկերության Compute Stick շարժական համակարգիչը, որը հեռուստացույցը կամ մոնիտորը վերածում է լիարժեք համակարգչի, կարելի է արդեն պատվիրել առցանց։ Սարքն աշխատում է Windows կամ Linux օպերացիոն համակարգով և միանում է հեռուստացույցին HDMI-ի միջոցով։ Այս մասին հաղորդում է PCWorld-ը։

Պատվերը կարելի է ձևակերպել Newegg կայքում, որն առաքում է ապրանքները միայն ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Հոլանդիայում, Լեհաստանում, Իռլանդիայում և Նոր Զելանդիայում։ Այլ երկրներից սարքը ստանալու համար անհրաժեշտ կլինի օգտվել միջանկյալ փոստային ծառայություններից։

Newegg-ում առաջարկվող Compute Stick-ն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով, ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32 ԳԲ ներքին հիշողություն։ Սարքն արժե 150 դոլար։ Իսկ Linux-ով աշխատող մոդելը վաճառվում է 110 դոլարով և ունի 1 ԳԲ օպերատիվ ու 8 ԳԲ ներքին հիշողություն։

Compute Stick-ն ունի MicroSD-ի, USB-ի հնարավորություն, ինչպես նաև Wi-Fi և Bluetooth մոդելներ։