Apple-ի, HTC-ի և Samsung-ի սմարթֆոններին «տանջանքի» են ենթարկել (տեսանյութ)

Square Trade ընկերությունը որոշել է պարզել, թե որ դրոշակակիր սմարթֆոններն են ավելի ամուր՝ Samsung Galaxy S6-ը, iPhone 6 Plus-ը, թե վերջերս ներկայացված HTC One M9-ը։ Վերոնշյալ մոդելները տեղադրվել են հատուկ մամլիչի տակ։

Պարզվում է՝ ամենաթույլը HTC One M9 մոդելն է, որը 54 կգ ծանրության տակ արդեն շարքից դուրս է եկել։ Galaxy S6-ը կոտրվել է 49 կգ ծանրության տակ, սակայն այդքանից հետո այն շարունակել է աշխատել՝ շարքից դուրս գալով 67 կգ ծանրության տակ։

Ամենալավ արդյունքը ցույց է տվել iPhone 6 Plus-ը։ Ինչպես Galaxy S6-ը, այն կոտրվել է 49 կգ-ի տակ, սակայն շարունակել է աշխատել մինչև 81 կգ ծանրության տակ հայտնվելը։


Աղբյուրը՝ GSMArena