Կորցրել ես սմարթֆո՞նդ․ ուղղակի գուգլիր այն

Google որոնողական համակարգը, որն օգնում է շատ իրավիճակներում, այսուհետ թույլ կտա որոնել ձեր կորցրած Android-հեռախոսը։ Բավական է միայն գլխավոր էջում մուտքագրել “Find my phone” հարցումը, և Google-ը ցույց կտա, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում այն։ Այնուհետև կարելի է հեռախոսին ազդանշան տալու հրահանգ տալ, եթե այն կորցրել եք տան տարածքում և չեք կարողանում գտնել։

FindMyPhone_1024x512 (1)

Անհրաժեշտ է միայն որպեսզի հեռախոսում տեղադրված լինի Google հավելվածի վերջին տարբերակը, և այդ դիտարկիչը, որով որոնում եք կատարում, սմարթֆոնի հետ միասին մուտք գործած նույն Google-հաշիվ։ Նշենք, որ կորցրած հեռախոսը կարելի է գտնել նաև Android Device Manager հավելվածի միջոցով, որը, սակայն, ավելի երկար գործընթաց է։

Ֆունկցիան շատ լավ աշխատում է նաև Հայաստանում։ Փորձարկելիս պարզվեց, որ  ֆունկցիան ակտիվանում է նաև “lost phone” հարցումը կատարելիս։

Capture