Flowwow կայքի օգնությամբ հնարավոր կլինի ծաղիկներ ուղարկել Ծիծեռնակաբերդ

Գործարկվել է Flowwow ռուսական կայքը, որը հնարավորություն կտա օնլայն ծաղիկներ պատվիրել՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղարկելու համար։ Կայքն առաջարկում է տարբեր ծաղկեփնջեր՝ ֆիքսված գներով։ Նվազագույն գնով (100 ռուբլի) կարելի է պատվիրել երկու մեխակ։

Կայքում նշվում է, որ առաքման համար գումար չի գանձվելու։ Պատվերի դիմաց կարելի է վճարել Visa, Maestro, MasterCard, American Express, Dinners club քարտերով, էլեկտրոնային դրամապանակներով և մի շարք այլ ծառայություններով, այդ թվում նաև Paypal-ով։

Նշենք, որ Flowwow-ն ծաղիկների առաքման հայտնի ծառայություն է, որն առաջարկում է ծաղիկներ գնել առանց միջնորդների՝ անմիջապես ծաղկավաճառներից։ Ծառայությունը գործում է Ռուսաստանի 1000-ից ավելի քաղաքներում։