Apple-ը գործարկել է Watch-ի համար նախատեսված հավելվածների խանութ

Apple ընկերությունը պատրաստվում է Apple Watch խելացի ժամացույցի վաճառքին ու այդ առիթով App Store հավելվածների խանութում բացել է ժամացույցի համար նախատեսված բաժին։ Այստեղ ներկայացված է ավելի քան 3 հազար հավելված, որոնք օպտիմալացված են ժամացույցի համար։

03 (1)

Նոր բաժինը հասանելի է iPhone 5, 5C, 5S, 6 և 6 Plus մոդելներից App Store մուտք գործելու դեպքում (պահանջվում է օգտագործել iOS 8.2 կամ 8.3): Ժամացույցի համար արդեն օպտիմալացվել են Instagram, Twitter, Uber, The New York Times, Evernote և այլ հայտնի հավելվածներ։

Հիշեցնենք, որ App Store-ը գործարկվել է 2008-ին։ 2010-ին, երբ թողարկվեց iPad-ը, խանութում ավելացվեց պլանշետների համար նախատեսված բաժին։ 2014 թվականի տվյալներով՝ թվային խանութի բերած եկամուտը կազմել է 15 մլրդ դոլար։

 

Աղբյուրը՝ The Wall Street Journal