Google-ը գնել է Timeful խելացի օրացույցը (տեսանյութ)

Google ընկերությունը հայտարարել է Timeful ընկերությունը գնելու մասին, որը մշակել է iOS- սարքերի համար նախատեսված խելացի օրացույց։ Այս նորաստեղծ ընկերության մշակած տեխնոլոգիաները Google-ը պատրաստվում է ներդնել իր արտադրանքներում, օրինակ՝ Inbox էլ-փոստային հավելվածում և Google Calendar-ում։

Timeful-ն իրենից ներկայացնում է օրացույցի և անելիքների ցուցակի հիբրիդ, որը կարճ ժամանակում գրավեց օգտագործողների համակրանքը։ Օգտագործելով բարդ ալգորիթմներ՝ հավելվածը հետազոտում է օգտագործողի պահվածքն ու կարողանում ավտոմատ կերպով որոշել անելիքների առաջնայնությունը։ «Դուք կարող եք Timeful-ին ասել, որ ցանկանում եք շաբաթական երեք անգամ մարզասրահ այցելել, և համակարգը, ձեր օրակարգից ու առաջնահերթություններից ելնելով, կկազմի գրաֆիկ», — ասվում է Google-ի պաշտոնական բլոգում։

Հավելվածն առայժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգի համար։ Սակայն վերոնշյալ գործարքից հետո կթողարկվի նաև Android-տարբերակը։

Timeful-ը ստեղծվել է 2014թ․։ Այս գարնանը ստարտափը ստացել է $6,8 մլն դոլարի ներդրում Khosla Ventures-ի և Kleiner Perkins Caufield Byers-ի կողմից։ Թե որքան է վճարել Google-ը ստարտափը ձեռք բերելու համար, չի հաղորդվում։

Աղբյուրը՝ Google