Պատանդ վերցված կինը փրկվել է պիցցա պատվիրելու հավելվածի շնորհիվ

Պատանդ վերցված կինը փրկվել է պիցցա պատվիրելու հավելվածի շնորհիվ

Ֆլորիդայում պատանդ վերցված բնակիչուհին փրկել է իրեն ու երեխաներին Pizza Hut հավելվածի միջոցով: Այս մասին հաղորդում է WFLA հեռուստաընկերությունը:
Մայիսի 4-ին Pizza Hut պիցցերիաների ցանցում ստացել են պիցցայի պատվեր, որի լրացուցիչ տեղեկություններ հատվածում նշված է եղել հետևյալը՝ «Խնդրում եմ օգնեք, կանչեք 911» և «911, պատանդ, օգնեք»:

d3eb84f71675c9

Pizza Hut-ի աշխատակիցները պարզել են, որ պատվերը կատարում է իրենց վաղեմի հաճախորդը, այդ իսկ պատճառով անմիջապես դիմել են ոստիկանություն:

Ոստիկանները ժամանել են նշված հասցեով և տան դիմաց հայտնաբերել Շերիլ Թրեդվեյին (Cheryv Treadway), ով սպասում էր երեխան գրկին: Կինը բացատրել է, որ իր ընկեր Իթան Նիքերսոնը տանն է՝ իր մյուս երկու երեխաների հետ միասին:

41616a3f2596b4

Այնուհետև ոստիկանությունը սկսել է բանակցել Նիքերսոնի հետ, ով երկար ժամանակ հրաժարվում էր տանից դուրս գալ: Վերջինիս բերման ենթարկելուց հետո պարզվել է, որ Նիքերսոնը դանակով սպառնացել է Շերիլին, արգելել տանից դուրս գալ, սակայն թույլ է տվել հեռախոսով պիցցա պատվիրել: Նիքերսոնին ներկայացրել են զինված հարձակման մեղադրանք:

Աղբյուրը՝ WFLA

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ