Droplet. կոճակ, որը կհիշեցնի անելիքների մասին (տեսանյութ)

Kickstarter համաֆինանսավորման կայքում այժմ միջոցներ են հավաքվում Droplet խելացի կոճակի արտադրությունը սկսելու համար։ Այն անլար կոճակ է, որը կարելի է ամրացնել հիշեցման կարիք ունեցող ցանկացած բանի։ Կոճակը կօգնի ժամանակին ընդունել դեղահաբը, կերակրել տնային կենդանիներին և այլն։ Անելիքն ավարտելուց հետո բավական է սեղմել կոճակը։ Droplet-ը կգրանցի ձեր գործողությունները համապատասխան հավելվածում։

Droplet-ի գինը սկսվում է $39 դոլարից։ Մարտկոցը բավարարում է մոտ մեկ տարի։ Սարքն աշխատում է Bluetooth կապով։ Կոճակի հետ միասին նախատեսված է վարդակին միացվող մայր սարք, որն իր հերթին միանում է Wi-Fi կապին ու տվյալներն ուղարկում Droplet-ի ամպային ծառայություն։

Նախատեսված է նաև iOS և Android հավելված, որի միջոցով կարող եք նշել անելիքներն ու տեսնել առաջընթացը։

Դրամահավաքի ավարտին կա դեռ 4 օր, սակայն նախագիծը հասցրել է արդեն հավաքել անհրաժեշտ 80 հազար դոլարը։

Աղբյուրը՝ Kickstarter