Nuimo կոճակը կառավարում է «խելացի» տունը (տեսանյութ)

Kickstarter կայքում միջոցներ են հավաքվում Nuimo Bluetooth-կոնտրոլերի թողարկման համար, որը նախատեսված է տան լուսավորությունը, դռան փականները և կենցաղային տեխնիկան ղեկավարելու համար։ Նորույթը համատեղելի է մի շատ խելացի սարքերի (Hue Smart լամպեր և այլն) ու տարբեր հավելվածների հետ (SoundCloud, YouTube, Netflix, Vimeo)։

Nuimo-ն հեռակառավարման վահանակի ֆունկցիաներ է կատարում։ Այն կարելի է սեղմել (սենյակի լույսն անջատելու համար), պտտել (իջեցնելու համար երաժշտության ձայնը) և այլ ժեստեր անել օդում։ Մյուս սարքերի հետ Nuimo-ն կապ է հաստատում Bluetooth-ի միջոցով։ Կա նաև համապատասխան iOS-հավելված, իսկ Android-տարբերակն ավելի ուշ կթողարկվի։

Nuimo—ն հավաքել է արդեն 135 հազար եվրո՝ անհրաժեշտ 55 հազարի փոխարեն։ Նախապատվեր ձևակերպելու դեպքում սարքն արժե 89 եվրո, սակայն օգոստոսից հետո սարքը կվաճառվի 119 եվրոյով։

Աղբյուրը՝ Kickstarter.com