Nikon-ի շնորհիվ շները կկարողանան լուսանկարել հուզիչ պահերը (տեսանյութ)

Nikon ընկերությունը մշակել է իր տեսախցիկներն ամրացնելու հարմարանք, որի միջոցով շները կարող են ավտոմատ կերպով լուսանկարներ անել այն պահերին, երբ շատ հուզված են։

Heartography կոչվող հարմարանքը հետևում է կենդանու սրտի աշխատանքին և արագացման դեպքում ավտոմատ լուսանկարում։

Heartography-ն բաղկացած է երկու մասից՝ տեսախցիկի ամրակից և թևնոցից, որը հետևում է սրտի աշխատանքին։ Թևնոցը տեսախցիկի հետ միասին կապ է հաստատում Bluetooth-ով։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել, թե սրտի աշխատանքի ինչ արագության դեպքում արվեն լուսանկարներ։

Առայժմ ծրագիրն ունի հետազոտական բնույթ, և Nikon-ը դեռ չի պատրաստվում վաճառել Heartography-ն։

Աղբյուրը՝ Engadget