Shadowmatic-ը երկու մրցանակ է ստացել DevGAMM 2015 Awards-ում

Triada ստուդիայի մշակած Shadowmatic խաղը Մոսկվայում անցկացված DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը հաղթող է ճանաչվել երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award):

Shadowmatic-ը puzzle ժանրի խաղ է, որտեղ տարբեր առարկաներ ու օբյեկտներ պետք է այնպես պտտել, որպեսզի դրանց ստվերով ստացվի պահանջվող պատկերը:

Խաղի ստեղծման պատմության, սպասվող թարմացումների, ընկերության հետագա ծրագրերի մասին ittrend.am-ի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարդացեք այստեղ։