Google-ը պատրաստվում է նոր ֆոտոծառայություն ներկայացնել

Google-ը պատրաստվում է նոր ֆոտոծառայություն ներկայացնել

Google ընկերությունը թողարկելու է նոր ծառայություն, որը նախատեսված կլինի լուսանկարներ վերբեռնելու, խմբագրելու և տարածելու համար։ Bloomberg-ը գրում է, որ ծառայությունը կապված չի լինի Google+ սոցցանցի հետ։

Ծրագիրը թույլ կտա մշակել նկարներն ու տեղադրել դրանք Facebook-ում կամ Twitter-ում։ Ծառայության ներկայացման ամսաթիվը հայտնի չէ, սակայն սպասվում է, որ այն կներկայացվի Google I/O համաժողովի ընթացքում, որը կմեկնարկի մայիսի 28-ին։

Bloomberg-ը նշում է, որ սոցցանցի հետ կապ չունեցող առանձին հավելվածը թույլ կտա Google-ին ավելի լավ մրցել այնպիսի ծրագրերի հետ, ինչպիսին Instagram-ն է։ Ընկերությունն առայժմ մեկնաբանություններ չի տվել այս թեմայով։

Աղբյուրը՝ Bloomberg