Instagram-ը թողարկել է ֆոտոկոլաժներ պատրաստելու Layout հավելվածի Android-տարբերակը։ Այժմ այս ՕՀ-ն օգտագործողները կկարողանան մի քանի լուսանկարներից կոլաժներ պատրաստել ու կիսվել սոցցանցերում։
Հավելվածի iPhone-տարբերակը թողարկվել է դեռևս մարտին։ Layout-ը կարողանում է կոլաժներ ստեղծել առավելագույնը 9 նկարներից։ Հավելվածն ունի նաև խմբագրման տարբեր ֆունկցիաներ, էֆեկտներ և այլն։ Կա նաև հեռախոսի հիշողության միջից վերջին լուսանկարներն ընտրելու ավտոմատ ֆունկցիա։
Ծրագիրըն անվճար բեռնելու համար այցելեք այստեղ։
Աղբյուրը՝ Google Play