«.հայ» դոմենային գոտում գրանցումը կմեկնարկի այս աշնանը

«.հայ» դոմենային գոտում գրանցումը կսկսվի այս աշնանը։ Այս մասին ԲարՔեմփ Երևան 2015-ի ընթացքում ասաց Ինտերնետ հանրություն հկ-ի վարչության անդամ Լիանա Գալստյանը։ Նա նշեց, որ այժմ ընթանում են կազմակերպչական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ բոլոր երկրներին IP հասցեներ ու դոմենային անուններ տրամադրող ICANN միջազգային կազմակերպությունը 2014-ի նոյեմբերի 20-ին արձագանքել է Ինտերնետ հանրություն հկ-ի ներկայացրած դիմումին ու որոշում է կայացրել գրանցել համացանցային «․հայ» նոր դոմենային անունը։

Ըստ Լիանա Գալստյանի՝ սկզբնական փուլում դոմենային գոտում գրանցման առաջնային իրավունք կստանան ապրանքանիշ ունեցող ընկերությունները։