Թողարկվել է «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին teaser-ը

Թողարկվել է «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին teaser-ը

Multart+ ստուդիան թողարկել է «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին պաշտոնական teaser-ը։ Հիշեցնենք, որ մուլտֆիլմի աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով 2014-ի հոկտեմբերին IndieGoGo համաֆինանսավորման հարթակի միջոցով հաջողվեց հավաքել անհրաժեշտ գումարը։

Մուլտֆիլմը երաժշտական է, և բացի հիմնական թիմից՝ մուլտֆիլմի վրա աշխատում են նաև երգահաններ ու երաժիշտներ։ Սպասվում է, որ ժապավենը կհայտնվի էկրաններին ս․թ․ օգոստոսի կեսերին։

Մուլտֆիլմի անցած ճանապարհի, դրամահավաքի, պրեմիերայի ու այլ մանրամասների շուրջ ittrend.am-ի հարցազրույցը բեմադրող ռեժիսոր Արթուր Միքայելյանի հետ կարդացեք այստեղ։

Բաժիններ: Բլոգ, Հայաստան, Ֆիլմեր