Նոր սերնդի iPhone-ները թույլ կտան բարձրորակ սելֆիներ անել

Apple ընկերությունը կարծես թե պատրաստվում է կատարելագործել իր սմարթֆոնի դիմային տեսախցիկը, որպեսզի սելֆիի սիրահարները դժգոհ չմնան։ Այս մասին բարձրաձայնել են մշակողները՝ iOS 9-ի բետա-տարբերակում հայտնաբերելով կոդեր։

iPhone 6-ի ու iPhone 6 Plus-ի դիմային տեսախցիկը մոտ 2 ՄՊ է, ինչը թույլ է տալիս տեսականորեն FullHD թույլատրելիությամբ սելֆիներ անել, սակայն տեսանյութերի դեպքում ապահովվում է միայն HD-որակ։

Ըստ iOS 9-ում հայտնաբերված կոդի՝ iPhone 7-ի դիմային տեսախցիկը կնկարահանի FullHD-տեսանյութեր։ Բացի այդ՝ դիմային տեսախցիկը կունենա լուսարձակման հնարավորություն։ Սպասվում է նաև, որ հիմնական տեսախցիկը կդառնա 12 ՄՊ՝ նախկին 8 ՄՊ-ի փոխարեն։

Աղբյուրը՝ 9to5mac