YouTube-ը կներկայացնի խաղային ծառայություն

YouTube տեսահոսթինգը պատրաստվում է թողարկել YouTube Gaming խաղային հարթակը, որը հասանելի կլինի կայքի ու բջջային հավելվածների տեսքով։ Ենթադրվում է, որ ծառայությունը կդառնա Twitch հոսքային հարթակի մրցակիցը։ Նշենք, որ վերջինս անցած տարի $970 միլիոն դոլարով գնվել է Amazon ինտերնետ-խանութի կողմից։ Ժամանակին Google-ը ևս հետաքրքրված էր Twitch-ով, որտեղ հազարավոր խաղացողներ օնլայն հեռարձակում են այս կամ այն խաղի ընթացքը։ 2015-ի հունվարի Twitch-ի օգտագործողների թիվն անցավ 100 միլիոնը։

Այժմ YouTube-ը, որը պատկանում է Google-ին, ներկայացնում է սեփական հարթակը, որն ունի խաղերի հսկայական բաժին, որտեղ յուրաքանչյուր խաղ կունենա իր առանձին էջը։ Սա կօգնի օգտագործողներին ավելի արագ գտնել կոնկրետ խաղերին վերաբերող տեսանյութերը։

Հարթակի մասին այս մանրամասներ կներկայացվեն մոտակա շաբաթների ընթացքում։

Աղբյուրը՝ mashable.com