Թողարկվել է հայկական Jeltee-ի Android-տարբերակը

Jeltee հայկական հավելվածն այսօրվանից հասանելի է նաև Android օպերացիոն համակարգից օգտվողների համար։ Հիշեցնենք, որ հավելվածի հեղինակներն են Աշոտ Մնացականյանն ու Ռաֆայել Հարությունյանը, ովքեր բնակվում են Արաբական Միացյալ Էմիրություններում։

Հավելվածի, տղաների հետագա պլանների մասին հարցազրույցը կարդացեք այստեղ։

Մինչ այժմ հասանելի էին հավելվածի միայն iOS և Windows-տարբերակները։

 

Jeltee-ն հարմար միջավայր է,  որտեղ օգտագործողները կարող են գտնել մոտակա տարածքում գտնվող այլ օգտագործողների, շփվել միմյանց հետ, պլանավորել հանդիպում, ընտրել հաճելի երեկոյի անցկացման վայր: Հավելվածի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն սահմանափակում է օնլայն շփման ժամանակը, ինչով ստիպում է օգտատերերին արագորեն իրական կյանք վերադառնալ: Կա նաև հանդիպելու հրավեր ուղարկելու համար նախատեսված ֆունկցիա։ Jeltee-ն հնարավորություն է տալիս բացահայտել նոր վայրեր ու նոր մարդկանց։ Հավելվածում իրենց էջերն ունեն նաև ժամանցի վայրերը, որոնք կարող են խմբագրվել հենց վայրերի սեփականատերերի կողմից։