8-ամիջուկ և 10 000 մԱ/ժ մարտկոցով չինական սմարթֆոնը կարժենա $200

Oukitel չինական ընկերությունը պատրաստում է նոր սմարթֆոն, որը կունենա 1080р թույլատրելիությամբ էկրան, ութամիջուկ պրոցեսոև, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն: Սակայն սա դեռ ամենը չէ: Արտադրողը խոստանում է, որ նորույթը համալրված կլինի 10 000 մԱ/ժ մարտկոցով, իսկ գինը չի գերազանցի 200 դոլարը:

Համեմատության համար նշենք, որ Apple iPhone 6-ի մարտկոցը 1810 մԱ/ժ է, Samsung Galaxy S6-ինը` 2550 մԱ/ժ, Sony Xperia Z3 մոդելինը` 3100 մԱ/ժ, իսկ Lenovo P90-ինը` 4000 մԱ/ժ:

Oukitel-ը զբաղվում է միայն սմարթֆոնների արտադրությամբ և առայժմ թողարկել է երեք մոդել: