Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2016-ի հունվարից

Հայաստանը անալոգային հեռարձակումից անցում կկատարի թվային հեռարձակմանը 2016-ի հունվարի 16-ին` 2015-ի հուլիսի 1-ի փոխարեն: Այս մասին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի հունիսի 22-ի արտահերթ նիստում:

Ըստ փոխնախարարի` հետաձգման պատճառը սոցիալական բաղադրիչն է, դեռևս պետության կողմից անապահով խավին չեն տրամադրվել թվային ազդանշանի ընդունիչները: Սակայն թվային ազդանշանի համակարգի կառուցման բոլոր աշխատանքներն արդեն ավարտվել են, և թվային ազդանշանը անալոգայինին զուգահեռ 98.8%-ով հասանելի է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: